Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը երեկ ցույց տվեց, որ կմեռնի, բայց իշխանությունը չի տա․ Անդրանիկ Թևանյան

21/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը։ Ուսապարկերին իր հետևը, իսկ քաղաքացիական հագուստով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներին իր առջևը կանգնեցնելով՝ նա, ըստ էության, թուրքական շահն է առաջ մղում։ Այլ ձևակերպումներով ասում է նույնը, ինչ օրերս ասում էր իրեն կից խեղկատակը՝ Իլհամին ու Մեհրիբանին քծնելով։

Եթե մի կողմ դնենք էժանագին պոպուլիզմը, դեմագոգիան ու երեսպաշտությունը, Նիկոլի քարոզչության մեխն այն է, որ մենք անկախության տարիներին նորմալ երկիր չենք կառուցել, քանզի սխալմամբ որպես թշնամի ենք ընկալել Թուրքիային ու Ադրբեջանին։ Ըստ նրա՝ միայն Սյունիքի միջանցքը թուրքական աշխարհին տրամադրելով է, որ կստանանք զարգանալու և լավ ապրելու հնարավորություն։

Փաստորեն ստացվում է, որ կապիտուլյացիան, հազարավոր զոհերը, բազմաթիվ վիրավորները, տասնյակ հազարավոր անտուն մնացածները, կորցրած Շուշին, Արցախի վերացած պետականությունը ոչ թե ազգային ողբերգություն է, այլ բարեբախտություն և զարգացման հնարավորություն։

Կարող ենք արձանագրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին Էրդողանի քայլը, ներեցեք՝ «Իմ քայլը» խմբակի կողմից ակտիվորեն առաջ է մղվելու թուրքական շահը (թուրքական շահը սպասարկելու են նաև այլ սուբյեկտներ, բայց դրանց հետո կանդրադառնամ)։

Մի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես ակտիվորեն մասնակցելու են մեր ներքաղաքական գործընթացներին, ունենալու են քարոզիչներ, կուսակցություններ և դրանց ծափահարող հայկական լսարան։

Դատելով ամենից՝ ատելության, թույնի, ստի, կեղծիքի և գարշահոտության պակաս չի լինելու։

Հ․Գ․։ Ի դեպ, Նիկոլը երեկ հայտարարեց, թե որ ճանապարհով է ինքը հեռանալու։ Ասում էր, որ չի լսի իր երբեմնի առաջնորդին ու չի փախնի։ Նա իր հեռացման ամբոխահաճո տարբերակի մասին էր խոսում՝ իրականում ցույց տալով, որ կմեռնի, բայց իշխանությունը չի տա։

Նկատենք, որ ցանկացած հնչեցրած խոսք էներգետիկա ունի և գործի վերածվելու հատկություն։ Եթե մի բանը շատ ես ասում և ուզում (թեկուզև՝ երեսպաշտորեն), ապա այն իրականանում է։

Նիկոլը շատ է ուզում ժողովրդի որոշմամբ կանգնել պատի տակ։ Գնդակահարվելու համար։ Դո՛ւ ասացիր, դո՛ւ ուզեցիր․․․»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավաճան Նիկոլը բացահայտում է ՍՈւ-30-նների հետ կապված սեփական ստերը. Գագիկ Համբարյան

Հաջորդ գրառումը

Վենդետա լինելու է, հավերժ ծնկած ես մնալու. Արփինե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Վենդետա լինելու է, հավերժ ծնկած ես մնալու. Արփինե Հովհաննիսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական