Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Փաշինյանը դարձյալ խոսել է տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու իր օրակարգից

Կառավարությունում ընթանում է հերթական նիստը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է կառավարության աշխատանքին՝ նշելով.«Պարզ է, որ հետպատերազմյան  օրակարգը եւ հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, պետք է քայլ առ քայլ հաղթահարենք այդ վիճակը, փորձենք լուծել բոլոր եղած խնդիրները, որոնք կան արտաքին օրակարգում:

Իմ համոզմունքը հետեւյալն է, որ մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք լուծումների գնալու  համար: Մենք պետք է մեզնից հնարավորը անենք, որ հաջորդ սերունդներին եւ հաջորդ կառավարություններից ոչ թե  շարունակաբար բարդացող խնդիրներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն, ամրագրված իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացման համար:

Մյուս կողմից պետք է հասկանանք, որ սա հեշտ չէ: Ինչքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է վերցնել պատասխանատվություն եւ որոշումներ կայացնել, պետք է արձանագրենք, որ այդ որոշումների  կայացումը գրեթե միշտ միայն մեզնից չի կախված:

Մենք պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականությամբ նաեւ բոլոր այն սուբյեկտներին, ումից կախված է նաեւ որոշումների կայացումը, հասունանցնեք մի այնպիսի գործընթաց, որտեղ մենք ի վերջո, կարողանանք ֆիքսել իրավիճակը, տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու մեր օրակարգը կարողանանք հասնել լրումի: Սա բարդ գործընթաց է»։