Նիկոլ Փաշինայնի տրյուկը՝ ամեն ինչ գցել նախկինների վրա, շաքարով կտրեմ. չկան նախկինները, չունի ինքը ֆոն, որի վրա փորձում է թպրտալ, Factor.tv-ի եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«2018-ին ճնշող մեծամասնությունը մեզ մերժել է, մի հատվածը չունի խիզախություն ընդունելու այդ ժամանակ արած սխալը։ Պատմությունը ցույց տվեց, որ 2018-ը սխալ էր։ Մարդիկ վախենում են ընդունել 2018-ի իրենց սխալը, որովհետև տեսել են՝ ինչ է եղել դրանից հետո՝ 5 հազար գերեզմանախորշ, մինուս 12 հազար ք/կմ հայաբնակ տարածքներ։ 2018-ից հետո կատարվածը տիեզերական մասշտաբի ողբերգություն է։
2018 թվականին մեզ մոտ հաղթեց պոպուլիզմը։ Մենք հաղթանակած պոպոլիզմի և պարտված պետականության երկիր ենք։ Պոպուլիզմը շատ պարզ բանաձև ունի՝ բարդ հարցերին տալ հեշտ պատասխաններ, խոստումներ։
Ցավոք, ժողովուրդը վճարեց ահռելի գին, ունեցավ ահռելի կորուստներ։ Մենք ընդամենը դոմինոյի առաջին հատիկն էինք, որ գցեց Նիկոլը և քանդեց պետությունը։ Իմ կուսակցությունն ընդունում է, որ Նիկոլը բազմաթիվ տեխնոլոգիական իմաստներով հայերն ասած «պերիոդ» է»,- նշեց Աշոտյանը։
Անդրադառնալով ՀՀ երեք նախագահներին պարբերաբար բանավեճի հրավիրելու Փաշինյանի ձգտումին՝ ՀՀԿ նախագահը նկատեց՝ նա այս հարցում հիվանդագին սևեռում ունի։
«Ինքը «нерукопожатный» է։ Ինքն ուզում է այդ մարդկանց հետ հայտնվել մի տաղավարում, որպեսզի ֆոտո-վիդեո միջավայրում դառնա «пожатный»։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմաստով այնքան վարկաբեկված է, այնքան փչացած է, որ… մենակ ես, որ դատական բժիշկ եմ, զզվող չեմ, կարող եմ ասել՝ Սերժ Սարգսյանը չի կարող գալ, մեր կանոնադրությամբ ես եմ իրեն փոխարինում, արի՛ լուրջ բանավեճի։ Քոչարյանը, Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը քո մակարդակի չեն, ես էլ քո մակարդակին չեմ, բայց ես զզվող չեմ, գալիս եմ։ Արի, պատժի իմ մեծամտությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարցին՝ ինչու 2018-ին չաջակցեցին Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ իրենց համար պարզ էր, որ Փաշինյանին իշխանափոխության բերող ուժերը նպատակ ունեին Արցախի հարցում առաջացնել իրենց ակնկալիքներին համարժեք փոփոխություներ։
Ըստ Աշոտյանի՝ 2018 թվականին մարդիկ ուզում էին փոխել Ղարաբաղի շուրջ բանակցային միջավայրը, առաջացավ շահերի համադրում, և Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Սերժ Սարգսյանին գահընկեց անելու, իշխանազավթում իրականացնելու պրոցես իրականացրեց, այլ նաև «քցեց» որոշ մարՓաշինյա՛ն, Սերժ Սարգսյանը բանավեճի չի կարող գալ, արի՛ բանավեճի, արի պատժիր իմ մեծամտությունըդկանց։
«Մենք Նիկոլ Փաշինյանին չէինք կարող օգնել այն հարցերում, որտեղ տեսնում էինք, թե ինքն ինչու է գալիս։ Նա առաջին իսկ օրվանից ցույց տվեց, որ գալիս է քանդելու բանակցային ժառանգությունը»,- նշեց Աշոտյանը։