Օրերս «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ազգային ակումբի նախաձեռնությամբ Հայ-հունական քոլեջի մոտ երեք տասնյակ ուսանողներ մեկ օրում այցելեցին երկու թանգարան
Գրականության և արվեստի թանգարան, և Միջին արևելքի թանգարան:
Փորձառու գիդի ուղեկցությամբ այցելուները ծանոթացան ցուադրվող նմուշներին և զգալի գիտելիքներ ձեռք բերեցին գրականության և արվեստի մասին:
Տպավորիչ էր նաև նույն հարկի տակ գործող(մեկ շենքում) Միջին արևելքի թանգարանում շրջայցը: Ուսանողները ծանոթացան հիմնականում մեր հարևան իրանի մշակույթի պատառիկներին, որոնք շատ կարևոր են` տարածաշրջանային մշակույթի իմացության տեսանկյունից:
Հանդիպման վերջում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը բովանդակային զրույց ունեցավ այցելուների հետ` նրանց ներկայացնելով թանգարանի ներքին կառուցվածքը, նպատակը, խնդիրները և դրանք լուժելու մեխանիզմները:
Առաջիկայում կլինեն նաև այլ` ավելի ծավալուն ֆոտոշարքե

