Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է տեղի ունեցել մեզ մոտ, հակառակորդի առաջ ամբողջությա՞մբ ենք ծնկի եկել. Սեյրան Օհանյան

24/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչու՞ մենք պետք է լռենք, երբ իմ և իմ մարտական ընկերների, կառավարության ընկերների 30 տարվա ընթացքում կատարած աշխատանքը պետք է զրոյացնեն։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ապիկար, անտաղանդ, անգրագետ աշխատանքի արդյունքում է, որ նույնիսկ այս 2․5 տարվա աշխատանքի մեջ ունենալով որոշակի դրական բաներ, նրանք չեն կարողանում այդ դրականը գեներացնել մեր ժողովրդի մեջ, ներկայացնել ժողովրդին։ Մենք իշխանության չենք ձգտում։ Եթե նույնիսկ ժամանակավոր կառավարությունը գա իշխանության, որևիցե հետապնդում չի իրականացնելու։ Եթե դուք, անփորձ լինելով, բազմաթիվ թերություններ եք թույլ տալիս, բայց փորձառու մարդիկ, իշխանության գալով, մանրակրկիտ զննելու են նաև իրենց կատարած թերությունները։ Այս անգրագետ ղեկավարումն է, որ բերել է պարտության»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Վերջինս ընդգծեց, որ չէր խոսի այդ հանգամանքների մասին, եթե չտեսներ պարտությունների, ձախողումների շարունակականությունը։ Ոչ միայն պարտությունն է պատճառը, որ այս իշխանությունները պետք է փոխվեն, այլև նրանց ոչ արդյունավետ կառավարումն է բերում նրան, որ այսպիսի պարտությունները շարունակական են լինելու։

«Էդ ինչպես  եղավ, որ  անփորձների մի թիմ կարողանում է այսօր ղեկավարել և քննադատել, իսկ Վազգեն Մանուկյանը չի կարողանա՞ նրանց նման ղեկավարել կամ նրանցից ավելի լավ։ Ում ինչի՞ հետ ենք համեմատում։ Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղն այդ նույն սահմանները, այդ նույն պարտադրումը հակառակորդի կողմից լինելու է մյուս մարզերում։ Չկա որևիցե մեկը, որ այսօրվա ղեկավարությանը հուշի՝ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չի իրականացվում։ Երկու գաղափար գոյություն ունի․ դելիմիտացիան նշանակում է աշխատել քարտեզի վրա և նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում, բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ։ Այդ պայմանները հակառակորդի հետ պայմանավորվածությունն է և հարևան պետության կառավարության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է։

Այդ խառը հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա գծի այդ ամեն ինչը, որից հետո պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, այնուհետև պետք է անցնեն սահմանագծման գործընթացի։ Այսինքն, քարտեզի վրա գծագրածն աշխարհագրական մակերևույթի վրա կտեղադրվի։ Սահմանները գծելուց հետո պետք է գան համապատասխան համաձայնության, հաստատվեն պետությունների կողմից, որից հետո արդեն սահմանային համապատասխան սարքավորումներ տեղադրեն։ Եթե տարիների ընթացքում դրանք խախտվում են, գոյություն ունի ռեդեմարկացիա հասկացություն, այսինքն նորից վերանայվում են ու տեղադրվում սահմանային այդ պարագաները։ Ի՞նչ է տեղի ունեցել մեզ մոտ։

Հակառակորդը որտեղ ուզում գալիս կանգնում է և ասում է՝ սա մեր տարածքն է»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ պարտավոր ենք մեզ համար անվտանգային կարևոր նշանակություն ունեցող դիրքերի, բարձունքների վերաբերյալ բանակցել, այլ ոչ թե հապճեպ անել․ «Ի՞նչ է, հակառակորդի առաջ ամբողջությա՞մբ ենք ծնկի եկել։ Այդպես չէ»։

Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ազգային ակումբի այցը` ԳԱԹ և Միջին արևելքերի թանգարան

Հաջորդ գրառումը

Տարածքների սահմանազատման մասին. Արմեն Գևորգյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան

26/05/2026
Նորություններ

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակին արժանացել է Արամ Աբրահամյանը

26/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026
Հաջորդ գրառումը

Տարածքների սահմանազատման մասին. Արմեն Գևորգյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական