Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը գիտի՞՝ Ադրբեջանում գերի լինելն ինչ է

21/11/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որդիս Հադրութում վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը անգամ կարծել է, որ զոհված է, բայց հետո տեսնող է եղել. շուշեցի Վլադիմիր Հարությունյանը որդու անհետ կորչելու հանգամանքներեն է ներկայացնում: 44-օրյա պատերազմից ավելի քան 2 տարի է անցել ՄՈԲ-ով 44-օրյա պատերազմին մասնակցած որդու հետ Վոլոդյան 2020թ.-ի հոկետմեբրի 15-ին հեռախոսով խոսել:

«Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չզանգեք: Ու վերջ… Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել մեր գլխին: Մենք պահանջում ենք բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ: Այսօր Ալիեւը ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունի, որովհետեւ երեխաների գլխին դատական գործեր են  սարքում, թե նրանք գերիներ չեն, հանցագործներ են: Բայց բոլորն էլ գիտեն Ադրբեջանի այդ տակտիկան»,-նշում է անհետ կորած համարվող զինվորի հայրը:

Վլադիմիր Հարությունյանը վստահեցնում է՝ որդին ողջ է, գտնվում է գերության մեջ։ Նա հռետորական հարց է հնչեցնում՝ իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է:

«Ես ինքս եղել եմ գերի: 1990-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարինտակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է: Հիմա երեխաները կներեն, թե չեն ների… եթե նրանք գան էլ, նրանց համար այլեւս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»,- ասում է նա:

Վլադիմիր Հարությունյանին չի գոհացնում գերիների վերադարձին ուղղված իշխանության քայլերը:

«Իշխանությունների անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա: Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա: Կարմիր Խաչը առայժմ անզոր է որեւէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ, համապատասխանաբար, իրենցից ցածր կառույցների վրա»,-վստահեցնում է Վոլոդյան:

Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարություն՝ բարձրաձայնելու, որ իրենց որդիների ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ, որ գերիները դեռ չեն վերադարվձել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը չեն կատարվում: Նաև պաստառներ տեղադրվեցին Հանրապետության հրապարակում՝ նախատոնական ձևավորումների ֆոնին։

Ավելին՝ տեսանյութում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՀԿ-ում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը

Հաջորդ գրառումը

Զինծառայող է կալանավորվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025
Հաջորդ գրառումը

Զինծառայող է կալանավորվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական