Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սուր քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու հրավերը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր ժամանակների Հիտլեր Նեթանյահուի ստերին այսօր ծափահարողները չեն կարողանալու մաքրել այս սև բիծը: Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում, որ պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ չնշելով, որ Թուրքիան ինքն է պատասխանատու Հայոց ցեղասպանության համար, ինչը, սակայն, շարունակում է համառորեն հերքել։
Էրդողանը նշել է, որ համաշխարհային քաղաքականությունը ներկայում «ամենակոշտր թեքուղիներից մեկով է անցնում»։
«Միջազգային համակարգում իշխանության լուրջ վակուում է ձևավորվել»,- հավելել է Էրդողանը։