ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեև հրավեր ստացել է, սակայն չի մասնակցելու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողությանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 17։00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում։ Վերաօծման արարողությունն նշանակված է սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին։
«Ես ստացել եմ հրավեր, սակայն, ցավոք, երկրում չեմ լինելու, այլ պաշտոնական այցով լինելու եմ Կանադայում։ Եթե այստեղ գտնվեի` անպայման կմասնակցեի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ հրավեր ստացել է արդյոք Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահն պատասխանեց, որ տեղյակ չէ։