Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման. ՆԳՆ հայտարարությունը

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների`  հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հայտարարության մեջ նշված է.

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։