Տոմսային նոր համակարգին անցնելու ենք 2025 թվականի հունվարի 1-ից։ Հիմա տոմսային համակրգի խնդիրներն ենք վեր հանում և լուծում, մինչև ամբողջական համակարգի ներդրումը. Այսօր հրավիրած ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս ընթացքում տերմինալների միջոցով տոմսեր գնելու հնարավորություն ենք ունենալու։ Բանկային քարտի միջոցով տոմս գնելու հանարավորություն է ներդրվելու։ Բայց ուզում մենք տոմսային ամբողջական համակարգը պատրաստ լինի, որպեսզի վստահ լինենք, որ բոլոր խնդիրները լուծված են և կարող ենք այն գործարկել հունվարի 1-ից»,-
Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի թանկացմանը, Ավինյանը նշեց, որ հաճախակի օգտվողների համար այն կարող է թանկ չլինել, իսկ ավտոբուսով հազվադեպ տեղաշարժվողների համար թանկ կլինի։