Տոկիո-2020-ի շրջանակում իր մրցելույթն անցկացրեց նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։
Մեր մարմնամարզիկը մասնակցեց հենացատկի եզրափակչին և երկու ցատկերի արդյունքում ստացավ ընդհանուր 14.733 միավոր։ Դավթյանն ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր։