Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսագետի դիպլոմ ձեռք բերած, ուղիղ գծային ու «քառակուսի» մտածողները, զոմբի ֆինանսիստները, էկոնոմետրիստները և ուլտրագլոբալիստ մոնետարիստները. Կարեն Ճշմարիտյան

06/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է․  «Մի կողմ թողնենք ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանման օրինականությունը, շարժառիթները, խոսույթը, հիմնավորումները, ձևերն ու եղանակները՝ դա իրենց ներքին գործն է։

Դիտարկենք գործընթացը մեկ այլ տեսանկյունից։

Նոր մաքսատուրքերից «ցնցվել» են հիմնականում տնտեսագետի դիպլոմ ձեռք բերած, ուղիղ գծային ու «քառակուսի» մտածողները, զոմբի ֆինանսիստները, էկոնոմետրիստները և ուլտրագլոբալիստ մոնետարիստները։ Որոշ հարգարժան տնտեսագետներ ավելի շատ «նեղվել» են ոչ թե բուն նպատակից, այլ դրան հասնելու ձևից, հիմնավորումներից, եղանակներից և անսպասելիությունից, նաև՝ գլոբալ արժեշղթաներում, ֆինանսական շուկայում և ֆոնդային բորսաներում որոշակի անկայունության հեռանկարից։ Անշուշտ՝ միջազգային առևտրում ազատ մրցակցությունը շատ ավելի արդյունավետ է, քան պրոտեկցիոնիզմը, բայց պետք չէ մոռացության տալ այն իրողությունը, որ այդ նույն ազատ մրցակցության ապահովման անվան տակ և քաղաքական նպատակներով ԱՄՆ-ը և Եվրամիությունը տասնյակ տարիներ արհեստականորեն սնել և աճեցրել են բազմաթիվ «պղպջակ տնտեսություններ» (հատկապես ասիական մայրցամաքում), որոնք ի վերջո սկսել են վնասել առաջին հերթին հենց ԱՄՆ և Եվրամիության տնտեսությանը, և ոչ միայն…

Զավեշտալին այն է, որ նմանատիպ «քառակուսի» «մասնագետները» երբեք չեն «ցնցվել», կամ ըմբոստացել տնտեսագիտական որևէ հիմնավորում չունեցող բազմաթիվ հարկատեսակների գոյության ու կիրառման, և առանձնապես՝ անցյալ դարի 70-ականներին ֆրանսիացի մի հաշվապահի կողմից հորինված, համաշխարհային տնտեսության ու գործարարության համար պատուհաս դարձած, բազմաթիվ զարգացող երկրների տնտեսությունները բառիս բուն իմաստով քայքայող ու կեղեքող «Ավելացված արժեքի հարկ» կոչվող անհիմն ու անիմաստ թյուրիմացության գոյությունից։ Տպավորություն է, որ այս անտրամաբանական հարկատեսակն ընկալվում է, որպես ի սկզբանե տրված, կամ Աստծո պարգև՝ անառարկելի և անձեռնմխելի։

Աշխարհի ամենահզոր տնտեսությունը փաստացի արձագանքում է նշված անհեթեթության գոյությանը՝ դրա պատասխանն է տալիս։ Այսինքն՝ բազմաթիվ երկրներ ներմուծման մաքսատուրքից զատ սահմանին գանձում են նաև «Ավելացված արժեքի հարկ», որն ըստ էության քողարկված մաքսատուրք է, անկախ նրանից այն վերադարձելի է, թե՝ ոչ։ ԱՄՆ-ն էլ՝ քանի որ չունի այդ կեղեքող հարկատեսակը՝ ստիպված է ավել, կամ պակաս չափով բարձրացնելով՝ հավասարեցնել իր ներմուծման մաքսատուրքերը գործընկերների կողմից գանձվող գումարային փաստացի մաքսատուրքերին (ԱԱՀ+մաքսատուրք)։ Մաքսատուրքերն այդպես էլ անվանել են՝ «Փոխադարձ»(Reciprocal) մաքսատուրքեր։

Այստեղ ի՞նչն է զարմանալի։ Ի՞նչու են խառնվել իրար, ի՞նչն է անազնիվ։ Ի՞նչ առևտրային պատերազմ՝ դե թող փորձեն «պատերազմել»։

Սրան զուգահեռ, առայժմ աննկատ, բայց ԱՄՆ-ը մեթոդաբար պայթեցնում է աշխարհի տարբեր մասերում իր իսկ մասնակցությամբ 50 տարում աճեցրած ու սնած ֆինանսական ու տնտեսական պղպջակները, և դեմքով շրջվում է դեպի սեփական իրական տնտեսությունը, դեպի ապրանք արտադրողը, դեպի իրական արդյունք ստեղծողը։

Գուցե հնարավոր էր առավել սահուն անել այս ամենը, բայց դա քննարկման այլ թեմա է։ Այո՝ կլինի գլոբալ արժեշղթաների խախտում: Այո՝ ֆինանսական շուկաներում և ֆոնդային բորսաներում կլինեն վայրիվերումներ, գնաճի տատանումներ, կլինեն նաև բազմաթիվ շահագրգիռ հակառակորդների դժգոհություններ ու հարձակումներ, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ժամանակակից աշխարհում դա երկար չի տևի։

Հաջորդը.

ներմուծման ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքերի դրույքաչափերը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների հետ։

ԵՄ միջինացված ներմուծման ավելացված արժեքի հարկը՝ 21,8%, ներմուծման միջինացված մաքսատուրքը՝ 0-12%%(0%, կամ 2,5% փոքրարժեք ապրանքների համար): Ներմուծելիս վճարվող գումարը՝ 21,8-33%%:

Համապատասխանաբար՝ Միացյալ Թագավորություն ԱԱՀ՝ 20%, մաքսատուրք՝ 0-12%%։ Գումարային՝ 20-32%%:

Չինաստան ներմուծման գումարը.

⁃ էլեկտրոնիկա՝ մաքսատուրք 5% + ԱԱՀ՝ 13% =18%

⁃ տեքստիլ՝ 10-25%% + ԱԱՀ՝ 13% =23-38%%

⁃ գյուղատնտեսական արտադրանք, ջուր, գազ՝ 5-10%%+ԱԱՀ՝ 9% =14-19%%

⁃ թանկարժեք ապրանքներ(այդ թվում՝ ավտոմեքենաներ և ոսկերչական արտադրանք)` 20-35%% + 13% = 33-48%%.

Գերմանիա՝ ԱԱՀ՝ 19%,

Մեքսիկա՝ ԱԱՀ՝ 16%,

Կանադա՝ ԱԱՀ՝ 5%, և այլն։

Առանձնահատուկ է.

Ճապոնիա՝ ԱԱՀ-ին փոխարինում է Սպառման հարկը՝ 10%, ներմուծման միջինացված մաքսատուրք՝ 4,3%(ամենացածրներից աշխարհում)։

Ասացեք խնդրեմ՝ ԱՄՆ-ի կողմից այստեղ ո՞րն է անազնիվ առևտուրը։ Թերևս՝ միայն Ճապոնիայի հանդեպ անհասկանալի է։

Եվ վերջինը, անուղղակիորեն թեմայի հետ կապված։

Շատ տարածված մոտեցում է.

վայ, վայ, վայ, հանկարծ ֆոնդային բորսաներում մի քանի օր շարունակ անկում չլինի, հանկարծ մի ֆինանսական կառույց, կամ՝ հանկարծ որևէ մի անպետք ու անշնորհք բանկ չսնանկանա՝ վաշխառուները չտուժեն, ավանդատուները չտուժեն՝ շղթայական անկում կլինի, և նմանատիպ «ողբ»…

Էլ ո՞նց կլինի… Իսկ որ այդ նույն կառույցներում սպեկուլյացիաների պատճառով հարյուր հազարանոց խոշոր արդյունաբերական հսկաներ են կանգնում, սնանկանում ու փակվում աշխարհով մեկ, իրական ներդրողներն են տուժում, և միլիոնավոր մարդիկ մնում են առանց հանապազօրյա հացի՝ դա ոչի՞նչ, նորմա՞լ է։

Աշխարհն այս արհեստականորեն ներդրված բարդույթից էլ պետք է ազատվի, և որքան շուտ՝ այնքան լավ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ ինչու եվրադիտորդները նույնիսկ «թեթև» խոսք չեն ասում, որ Ադրբեջանը ռազմական սադրանքներ է իրականացնում. Արման Աբովյան

Հաջորդ գրառումը

ՊՆ-ն ադրբեջանցու դիմահար կրակոցից սպանված արցախցի Մարտիկ Երեմյանին զոհվածի կարգավիճակ տալու դիմումը մերժել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՆ-ն ադրբեջանցու դիմահար կրակոցից սպանված արցախցի Մարտիկ Երեմյանին զոհվածի կարգավիճակ տալու դիմումը մերժել է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական