Հոլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որ տարբեր ռեստորաններում ավելի քան 120 անգամ հաշիվ չի փակել։ Այս մասին գրում է տեղական «AD.nl» հարթակը։
Իրավապահ մարմիններում տղամարդու դեմ առնվազն 127 բողոք է ներկայացվել՝ տարբեր ռեստորաններում եւ սրճարաններում հաշիվ չփակելու համար, որ միասին վերցրած հասնում է մի քանի հազար եվրոյի։
«Ուտող-ուրացողին» բռնել հաջողվել է բժիշկների շնորհիվ։ Ռեստորաններից մեկում նա ձեւացրել է, թե, իբրեւ, վատ է զգում, կաթված է ստացել։ Բայց դեպքի վայր ժամանած բժիշկները կաթվածի կամ մեկ այլ հիվանդության ախտանշաններ չեն աարձանագրել, հետեւաբար նաեւ չեն հոսպիտալացրել։
Բժիշկների հեռանալուց հետո՝ ռեստորանի սեփականատերը «ձրիակեր» հաճախորդին առաջարկել է մեկ այլ անգամ փակել հաշիվը։ Անվճար սնվելու սիրահար տղամարդը, մոռանալով, թե ինչ անուն ազգանունով է ներկայացել բժիշկներին, ռեստորանի տիրոջը, միտաբար, մեկ այլ անունով է ասում։ Ինչն էլ նկատելով ռեստորանի աշխատակիցները ահազանգսւմ են ոստիկանություն, եւ իրավապահները բացահայտում են հաշիվ փակելու հետ սեր չունեցող տղամարդու «ոդիսականը»։
Ս․Վ․