Երկու օր առաջ քպ-ական պատգամավորներ Լուսինե Բադալյանը, որն ավելի հայտնի է Լուլու անունով, Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Զեյնալյանը գնացել են Կիրանց։
Արևմտամետ քաղաքական գործիչ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն այդ կապակցությամբ ֆեյսբուքում մեկնաբանություն է գրել. «քանդԸմեք երԳիրը, իյա՜», Լուլուն արձագանքել է՝ ես անսահման հպարտ եմ իմ տեսածով!!! Թող «երկիր քանդելը» էսպես լինի։
Կիրանցեցի պատմաբան Գոհար Վարդանյանը, որը Տավուշի գյուղերի հանձնման դեմ պայքարողներից մեկն է, գրել է.
Տիկին Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել։
Քանդված շինություննե՞րը, մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարե՞րը, հանձնվելիք ճանապարհը եւ կամո՞ւչջը։
Միգուցե դպրոցից 60 մետր ներքեւ կառուցվող պա՞տը, Ադրբեջանի դրո՞շը
Ի՞նչ եք տեսել։ Ասեք՝ մենք էլ տեսնենք, հպարտանանք ձեզնով: