Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանն ուզում է հնդկական Pralay հրթիռներ գնել

Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay հրթիռներ գնելու խնդրանքով. գրել է Indian Defence Research Wing-ը։

Պարբերականը գրել է, որ դա կարող էր պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից «LORA» իսրայելական համակարգի օգտագործմամբ։

Pralay-ը փոքր հեռահարության քվազիբալիստիկ, «երկիր-երկիր» դասի պինդ վառելիքային հրթիռ է։

Այն կարող է թիրախները խոցել 150-500 կիլոմետր հեռավորության վրա։