Ունե՞ք վիճակագրություն հոսանքազրկված ժամանակահատվածում հանձնաժողովների կողմից կատարված հաշվարկների հետ կապված։ Այս մասին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հոսանքազրկումը ժամը 21:00-ի սահմաններում է եղել և քանի որ քվեարկության ավարտից հետո հանձնաժողովները սկսում են որոշակի գործառույթներ իրականացել, քվեաթերթիկների հաշվումը մի փոքր ավելի ուշ է սկսվում։
«Այդ ժամանակահատվածում նույնիսկ տեղամասերի հիմնական հատվածում քվեաթերթիկների հաշվարկ չէր էլ իրականացվել։ Հոսանքազրկումը տևել է 10-15 րոպե ոչ ավել, որից հետո իրականացվել է վերահաշվարկ և որևէ տեղից որևէ ահազանգ չի ստացվել, որ այդ հոսանքազրկմամբ պայմանավորված տեղամասում տեղի է ունեցել այս կամ այն ապօրինությունը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։
Աղբյուր` Փաստինֆո