Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

տեսանյութ. Nature Party երաժշտական ​​փառատոնի վայրը՝ ՀԱՄԱՍ-ի գրոհից հետո

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից հետո Nature Party երաժշտական ​​փառատոնի վայրն է։

Կադրերը տարածվում են սոցիալական ցանցերում։ Կադրերն արված են թռչնի թռիչքի բարձրությունից։ Փառատոնի անցկավման վայրում  կան տասնյակ ջարդվուխուրդ արված մեքենաներ։

Ավելի վաղ, ըստ The Jerusalem Post-ի,  հայտնաբերվել  է Nature Party փառատոնի մասնակիցների 260 դի։

Փառատոնի շատ մասնակիցներ համարվում են անհետ կորած։

Ընդհանուր առմամբ, տարածքում կար մոտ 3 հազար մարդ՝ հիմնականում 20-ից 40 տարեկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀԱՄԱՍ-ի զինված գրոհայինները ներխուժել են

Nature Party երաժշտական ​​փառատոնի

անցկացման վայր և կրակահերթ բացել մասնակիցների ուղղությամբ, կիրառվել են նաև հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր։