Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Տեսանյութ. Վանում բողոքի ակցիաներ ու բախումներ են. կան ձերբակալվածներ

20 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմությունը։ Սակայն էրդողանականները չեն ընդունում իրենց պարտությունը և ամեն կերպ ուզում են ճնշել ընդդիմությանը։

Ընտրություններին երկրի արևելյան նահանգներում հաջորդել են բախումները, ցույցերը, անկարգությունները։

 Թուրքական ԶԼՄ-ները բողոքի ակցիաների մասնակիցներին, ովքեր Վանում բողոքում են ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, հայտարարել են Քրդական Աշխատավորական կուսակցության համախոհներ (РПК Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց)։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Վանում քրդերը մարտեր են մղում տեղական ուժային կառույցների դեմ։  Իսկ Հաքքարիում անգամ սկսվել են զինված բախումներ տեղի բնակիչների և քրդական ուժերի միջև։

«Վանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ընտրական հանձնաժողովը Քրդական Աշխատավորական կուսակցության հետ կապերի համար Վանի քաղաքապետ ընտրված Զեյդանին` պրոքրդական DEM կուսակցությունից, զրկել է վաստակած մանդատից, ինչի արդյունքում քաղաքապետի մանդատը անցել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին, որը ձայների թվով զբաղեցնում է 2-րդ տեղը։

Իսկ արդեն կեսգիշերին Վան է հասել թուրքական ժանդարմերիան։

Բախումներ են սկսվել ոստիկանության և բողոքի ակցիայի ներկայացուցիչների միջև.  կան ձերբակալվածներ։

Էրդողանի քաղաքական կարիերայի ամենալուրջ պարտությունն էր սա, ինչը ընդունել է նաև նա։ Ընդ որում, Թուրքիան իսկապես ցուցադրում է էլեկտորալ ժողովրդավարության բարձր մակարդակ, որտեղ ընտրությունները իսկապես որոշիչ են»,- իրավիճակը վերլուծել է քաղաքագետ Արա Պողոսյանը։։