Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Վալենսիայում մարդիկ ցեխ են շպրտել թագավորի ու թագուհու ուղղությամբ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ հասկանում է ջրհեղեղից տուժած Վալենսիայի բնակիչների ապրումներն ու վիճակը, սակայն դեմ է  ցանկացած բռնության։

Իշխանությունների հիմնական նպատակը կյանքեր փրկելն է ու ջրհեղեղի զոհերի մարմինները գտնելը. ասել է վարչապետը։

Նշենք, որ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը կնոջ՝ Լետիսիայի հետ  այսօր այցելել է Վալենսիա։ Վրդովված ժողովուրդը նրանց դիմավորել է ցեխագնդիկներով ու հայհոյանքով։
Անգամ անվտանգության աշխատակիցները չեն կարողացել Իսպանիայի թագավորին պաշտպանել ժողովրդի ցասումից։ Մարդիկ վանկարկել են՝ մարդասպան, հեռացեք, ու ցեխ են նետել նրանց վրա։