Երևանի մետրոյի կայարաններում արհեստական հերթերի ու կուտակումների պատճառը գիտե՞ք՝ ով է։ Տիգրան Ավինյանը։
Մետրոյում տոմս ձեռք բերելը դարձել է գլխացավանք. Telcell-ի սարքից QR կոդով կտրոն վերցնողը սուպերմեն է։ Հանրային տրանսպորտից միայն մետրոն էր, որից հնարավոր էր քիչ թե շատ մարդավարի օգտվել, քաղաքային իշխանությունները դա էլ «բարեփոխեցին». թե բա՝ ի՜նչ ժետոն, էս ո՞ր դարն է, QR կոդ…կտրոն, հեռախոս… ծնգացնում ես, անցնում։
Սեպտեմբերի 30-ի գործակարգավարական խորհրդակցությանը Տիգրան Ավինյանին զեկուցեցին՝ մեկ շաբաթում մետրոն սպասարկել է 561 հազար ուղևորի, որոնցից միայն 118 հազարն է TelCell-ի սարքից օգտվել։ Ավինյանին այս թիվը մինչև հոգու խորքը վիրավորեց. «Հունվարի 1-ին միասնական տոմսային համակարգի անցնելով՝ էսօրվա թվերով շատ վտանգավոր ա»։
Ենթականերն էլ արդեն 3 շաբաթ է կատարում են շեֆի հրահանգը. պատրաստվում են միասնական տոմսային համակարգի, ըստ այդմ՝ ուղևորներին դեմ են տվել Telcell-ի ապարատին՝ ժամերով հերթ կանգնեք, վճարեք, կտրոն քաշեք, հետո QR կոդ…հեռախոս…ծնգոց։ Մի խանգարեք, թողեք տղերքն աշխատեն։ Բա գիտեք հե՞շտ է միասնական տոմսային համակարգի անցնելը։ Գրողին, թե տոննաներով թուղթ չի վատնվում, ինչ է թե նախկինների ժետոնները շրջանառությունից հանեն։
Հազար անգամ թքած ունեն, որ հազարավոր մարդիկ տեխնոլոգիանրից գլուխ չեն հանում՝ հատկապես թոշակառուները, տարեցները։
Դեռ ուր ե՜ք… հունվարի 1-ից տրոնսպորտը որ թանկանա, նախկինների ժետոններին, «մահվան գազելներին» ու 100 դրամով ամբողջ քաղաքը պտտելուն իրապես երանի եք տալու։
Տեսանյութում Երևանի մետրոյի կայարաններից մեկն է՝ այս պահին։

