Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տեսանյութ. Կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են. 46 ուղևորները զոհվել են

ՌԴ Ամուրի մարզում ռադարներից անհետացած Ան-24-ը վթարի է ենթարկվել Տինդայի մոտակայքում։

Հաղորդվում է, որ Տինդայից 15 կմ հեռավորության վրա  հայտնաբերվել են Ան-24-ի մնացորդներ. ինքնաթիռը կործանվել է։

Ինքնաթիռը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում կարող էր լինել 46 մարդ, այդ թվում՝ 40 ուղևոր։

Նախնական տվյալներով՝ վթարի ենթարկված Ան-24-ի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են։ Ողբերգության վարկածներից մեկը անձնակազմի սխալ վայրէջ՝ն է վատ տեսանելիության պայմաններում։