Տեսանյութ. Կասպից ծովում ադրբեջանական նավի վրա բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Կասպից ծովում ադրբեջանական նավի վրա հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. տեղեկությունէ տարածել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տախտակամածին և նավի ներքին հատվածներում բռնկված հրդեհը փորձում են մարել
Հրդեհաշիջման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար ավիացիոն ստորաբաժանման ուղղաթիռը տեղ է հասցնում համապատասխան տեխնիկա. հայտնում է երկրի ԱԻՆ-ը։
