Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Տեսանյութ. Թուրքի համար ՀԱՅԸ միշտ մնալու է որպես «գյավուր». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքի հետ խաղաղությունն հենց այս տեսքն է ունենալու, սա հիշե‘ք։ Թուրքը երբեք չի փոխվի, և թուրքի համար ՀԱՅԸ միշտ մնալու է որպես «գյավուր», ում պետք է ոչնչացնել։ Այս հարցումն ու հարցնում ծեծի ենթարկելը հենց դրա վառ ու անթաքույց ապացույցն է.

Հարցազրուցավար.

– Նա (Աթաթուրքը) մեր երկրի հիմնադիրն էր։

Հարցվող անցորդ.

– Ինքն ի՞նչ է արել։

Հարցազրուցավար.

– Նա թույլ չի տվել, որ դու դառնաս ՀԱՅ։

Հարցվող անցորդ.

– Տո հենց ինքն է ՀԱՅ։

Այս պատասխանից հետո անցորդի վրա հարձակվում և սկսում են հայհոյել ու ծեծի ենթարկել։ Այո‘, սիրելի հայրենակիցներ, ՀԱՅ-ը նրանց համար միշտ լինելու է հայհոյանք, և հայի հեղ խաղաղությունը ունենալու է միայն արյան հոտ ու արյան գույն։»