Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը շարունակում են անհոգ կյանքի վայելքների տեսանյութերով ցույց տալ, թե ինչպես է անցնում իրենց առօրյան։
Ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպես կարելի է Երկրագնդի ամենաբարձր կետից թքած ունենալ, թե ինչ է կատարվել Հայաստանի ու Արցախի հետ ու ինչ է սպասվում առհասարակ Հայոց աշխարհին, երկիրն ինչի մեջ են թաղել ու ինչով են զբաղված։
Աննա Հակոբյանը տոլմա, խաշլամա է եփում։ Փաշինյանն էլ իբր շուկայից առևտուր է արել, բերել տուն։
Այս տեսանյութի տակ մի ադրբեջանցի գրել է. «Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք»։
Հետաքրքրիր է՝ սա կարդալիս «Աննա բաջին» ինչ զգացողություն է ունեցել։