Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդ մարդիկ տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ տեղում են և օգտվում են թանկ մեքենաներից. Հայկ Մարության

07/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ստորագրահավաքի 3-րդ օրն է. արդեն հավաքել ենք 6800 ստորագրություն, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Վերջինս, ինչպես հայտնի է, տրանսպորտի թանկացման դեմ ստորագահավաք է  նախաձեռնել:

«Սա համարում եմ շատ լավ, մարդիկ շատ ակտիվ են, որովհետև խոսքն իրենց առօրյա կյանքի մասին է»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետը:

Հայկ Մարությանը նշեց, որ եթե ռեսուրս ունենային և տասը հազար հոգի դուրս գար ստորագրահավաք անելու, հարյուր հազարավոր մարդիկ կմիանային․ «Մարդկանց 95 տոկոսը դեմ է տրանսպորտի թանկացմանը»։

Դիտարկմանը, որ այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչներ նախորդ իշխանությունների ժամանակ՝ 2013-ին, պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ, իսկ այսօր լուռ են, Մարությանը պատասխանեց.

«Այդ հարցի պատասխանը շատ պարզ է՝ իրենք իշխանության են, իրենք տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական թանկ մեքենաներից։ ԱԺ նախագահը կամ քաղաքապետը կարող են մեքենա ունենալ, բայց այդ մեքենաները պետք է ամենաէժան մեքենաները լինեն, որովհետև մեքենայի գնով կամ որակով չի որոշվում որևէ պաշտոնյայի դիրքը, անելիքը: Իրենք շատ լավ տեսնում են՝ ինչ է կատարվում, եթե ցանկություն ունենան՝ կմիանան ստորագրահավաքին»:

Նա միաժամանակ նկատեց՝ երբ իրենք ժամանակին սկսեցին տրանսպորտի ռեֆորմը, ոլորտը սուբսիդավորվում էր 2 մլրդ դրամի չափով։ «Հիմա մուտքերը վստահաբար շատացել են և վստահաբար կարելի է այնպես անել, որ տրանսպորտի վարձը մնա 100 դրամ: Պետք է համայնքը սուբսիդավորի տրանսպորտը, իսկ եթե չկարողանա, նաև պետությունը»,- ասաց Հայկ Մարությանը:

Նախկին քաղաքապետը նաև շեշտեց՝ ժամացույցի պես աշխատող աղբահանության հիմնարկը հիմա նորմալ չի աշխատում։

«Իրենք չեն ուզում խոստովանել, որ իրենք պարզապես չեն կարողանում կառավարել: Մեկը կարողանում է լավ վազել, մյուսը կարողանում է լավ երգել, մոյսւը ֆիզիկայով զբաղվել: Իրենք կարող է՝ մի ուրիշ բան են կարողանում լավ անել: Կառավարման տաղանդը իրենք չունեն:

Ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ օրոք Երևանի տրանսպորտը չի թանկանալու: Ոչ մի կորելաացիա չպետք է լինի տոմսի գնի և նրա միջև, թե որքան է դա նստում: Տրանսպորտը սոցիալական հարց է լուծում, սա բիզնես չի, համայնքը չպետք է փող աշխատի: Պետք է սուբսիդավորի պետությունը կամ համայնքը, որովհետև մեզ մոտ տրանսպորտից օգտվում են մարդիկ, որոնք այլ տարբերակ չունեն»,- ամփոփեց Հայկ Մարությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ ժողովուրդը ընտրել է Թրամփին, Հայաստանն աշխատելու է ընտրված նախագահի հետ. Վահան Կոստանյան

Հաջորդ գրառումը

Հայաստանում է ՆԱՏՕ-ի փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում է ՆԱՏՕ-ի փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական