«Կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ Իրանի դիրքորշումը չի փոխվել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. գրում է ParsToday-ը։
«Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Թեհրանում միշտ ողջունում են քաղաքական մոտեցումները»,- նշել է նա։
Անդրադառնալով Բաքվում Իրանի դեսպանի փոփոխությանը, Քանանին ասել է. «Արտաքին գործերի նախարարությունում փոփոխությունները նորություն չեն»։
Ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարարությունը զգուշացրել էր Ադրբեջանին՝ սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության հետ կապված Բաքվի արկածախնդրության և Իսրայելի հետ հարաբերությունների կապակցությամբ։