Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տարածաշրջանային կայունությունը Կովկասում կապահովվի համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով. Գյուլեր

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ տարածաշրջանային կայունությունը Կովկասում կապահովվի համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ընդգծել է Յաշար Գյուլերը։