Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Տաշիրի շրջակայքում պտտահողմ կա

Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանավանի շրջակայքում և Լոռու մարզի Արմանիս գյուղում ևս պտտահողմեր էին դիտվել: