Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Վրացական երազանքի» կառավարությունն բացահայտ հայտարարում է ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատել է որպես սահմանադրական հեղաշրջում:

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունն արդեն ոչինչ չի թաքցնում՝ բացահայտ հայտարարելով ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին:

«Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային»,- նշել է նա։