Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Վրաստանն ուզում է մուտք ունենալ Պարսից ծոց

Վրաստանը Պարսից ծոցի երկրների հետ բանակցություններ է վարում ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ. ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին։

Նա նշել է, որ դա կլինի Թբիլիսիում ընթացող Վրաստան-Սաուդյան Արաբիա գործարար համաժողովի քննարկման թեմաներից մեկը։

Սովորաբար, ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կատարվում են  Պարսից ծոցի խորհրդի շրջանակում, այլ ոչ թե առանձին-առանձին յուրաքանչյուր երկրի հետ, թեև դեռ կան բացառություններ: Այս մասին մենք սկսել ենք խոսել 2019 թվականից, սակայն կորոնավիրուսն ընդհատեց գործընթացը»,- ասաց նա։