Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝  Հայաստանի, Ադրբեջանի  և Թուրքիայի հետ

Վրաստանը, որպես խաղաղության և կայունության ապահովման մեջ շահագրգիռ կողմ, ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝  Հայաստանի, Ադրբեջանի  և Թուրքիայի հետ. հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ ելույթ ունենալով «Դեսպաններ 2024» համաժողովում։

Նա նշել է, որ այս քաղաքականությունը կշարունակի զարգանալ։

Ինչ վերաբերում է  վրաց-ամերիկյան հարաբերություններին, Վրաստանի նախագահն ասել է. «Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ակնկալում ենք, որ նոր վարչակազմի օրոք բոլոր թյուրիմացությունները կվերացվեն, և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիայում սահմանված ռաջնահերթությունները համապատասխան կերպով կարտացոլվեն բոլոր ոլորտներում»։