Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան էջում կիսվել է վրացական զբոսաշրջային կազմակերպության գովազդային հրապարակմամբ:

Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է.
«Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն… Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։

Հրապարակման մեջ ներկայացված են  եղել Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը:

Սակայն ժամեր անց կազմակերպությունը նախ խմբագրել է աղմկահարույց  հրապարակումը, այնուհետև իր էջից հեռացրել է այն։