Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահ են ընտրում

Վրաստանի խորհրդարանում սկսվել է քվեարկությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողության ներքո. այնտեղ երկրի նախագահ են ընտրում։

Մինչ քվեարկությունը ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին խորհրդի անդամներին ծանոթացրել է քվեարկության կանոններին։ Նա նշել է, որ քվեարկությունը լինելու է բաց, քվեաթերթիկներ կհանձնվեն խորհրդի անդամներին, քվեարկությունը տեղի կունենա այբբենական կարգով։

Քվեարկությունն ավարտվում է ժամը 14:00-ին։ Հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների արդյունքները։ Նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ մարդ՝ Միխայիլ Կավելաշվիլին։

Ընտրված նախագահը պաշտոնավարելու է 5 տարի։

Իսկ Վրաստանի խորհրդարանի դիմաց հավաքվել են ընդդիմության ցուցարարները։