Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները կարող են հակասահմանադրական ճանաչվել

Վրաստանի վարչապետը չի բացառել ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար դատարան դիմելու հնարավորությունը։

Վրաստանում շարունակվում են ցույցերը այն բանից հետո, երբ Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի բոլոր բյուջետային դրամաշնորհներից՝ դրանք համարելով շանտաժի միջոց։