Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անվանել է «վրացական մղձավանջ»։
Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից «ազատվելու» առումով, և որ կուսակցությունը «վրացական չէ»: Անունը երազ է, բայց վրացական մղձավանջ է։
Զուրաբիշվիլին հավելել է, որ այն ամենը, ինչը չի ծառայում դեպի Եվրոպա տանող ճանապարհին, ազատության ու անկախության ամրապնդմանը, Վրաստանի համար մղձավանջ է։
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ փոխվել է, և նա որդեգրել է «հիբրիդային պատերազմի» ռազմավարություն՝ ռուսների զանգվածային միգրացիայի միջոցով դեպի Վրաստան՝ ճնշում գործադրելով պաշտոնյաների վրա՝ խթանելու և ընդունելու իր օրենքները։