Վրաստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է դրա համար հարթակ տրամադրել. հայտնել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
«Ես հուսով եմ, որ գործընթացը գնում է դեպի կայունացում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ուղղությամբ: Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանը նույնպես մոտ է մեզ: Ուստի Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանի համար լավագույն լուծումները քննարկելու հարթակ ստեղծելու համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի»,- ասել է Մարգվելաշվիլին։
Նա խոսել ե նաև Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
«Այսօր Վրաստանում շատ լուրջ ապակայունացում է, քանի որ իշխանությունը փաստացի փոխել է իր կուրսը Ռուսաստանի և Կրեմլի նկատմամբ, իսկ հասարակությունը դեմ է դրան»,- ասել է Գիորգի Մարգվելաշվիլին։