Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Վնասակար մտվարժանք՝ հաղթանակի դեպքում մենք ինքնիշխան պետություն ունենալու հնարավորությունից կզրկվեինք

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադարձել է Փաշինյանի՝ Վաշինգտոնում արած այն հայտարարությանը, թե իբր պարտությունը մեզ անկախություն ունենալու հնարավորություն է տվել։

Մելիքյանը հետևյալ դիտարկումն է արել.

Ուշագրավ պնդում է «պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։

Տրամաբանություն կա այստեղ։ Այդ տրամաբանությունը բխում է պարտության պատասխանատուի կողմից պարտության արդարացման անհրաժեշտությունից։

Բայց այդ տրամաբանությունը նաև մեզ «վնասակար մտավարժանքների» գիրկն է գցում։ Դրանցից առավել աչքի ընկնողն այն պնդումը կլինի, որ հաղթանակի դեպքում մենք ինքնիշխան պետություն ունենալու հնարավորությունից կզրկվեինք։

 Ուստի, անպայման պիտի պարտվեինք, որպեսզի մեր ազգային երազանքն իրականություն դառնար։