Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Վլադիմիր Պուտինը որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի վերաբերյալ։ Այս մասին Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Անվտանգության խորհրդի նիստի ավարտին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի: Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և խորհրդի այլ անդամներ: