Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վերջին 24 ժամում Գազայում ու Լիբանանում զոհվել է 120 խաղաղ բնակիչ

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի բանակի հարձակման հետևանքով  Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 43 314-ի, վիրավորների՝ 102 019-ի։

Al Jazeera-ն, հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝  Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 2968-ի:

Ավելի քան 120 պաղեստինցի և լիբանանցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում  և  Լիբանանի տարբեր շրջաններում։

Հաղորդվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետեւանքով առնվազն 55 մարդ է զոհվել, 192-ը՝ վիրավորվել։

Լիբանանում իսրայելական հարվածների ժամանակ զոհվել է 71, վիրավորվել՝ 169 մարդ։