Ս. Կույսը բացառիկ դեմք է քրիստոնեական սրբերի շարքում…
Նա Թագուհի է վերին, ձրի բարեխոս ,ծառ անմահ պտղի…
Ս. Կույսի միջոցով մահը մեռավ, կործանվեց դժոխքը, սատանան պարտվեց, մարդկային ազգը կենդանացավ, տրտմությունը փոխվեց ուրախության, հավատքը` լույսի…
Մարիամի միջոցով հաստատվեց Եկեղեցու Սուրբ Ավազանը…
Մեծ է Սուրբ Կույսի դերը մարդկային ցեղի փրկության գործում.․․
Հայերս տոնում ենք ոչ թե Աստվածամոր ննջումը, այլ Որդու մոտ Վերափոխումը…
Թողնելով այս աշխարհը՝ նա հողին չհանձնվեց, այլ նրա մարմինը հրաշքով աներևութացավ․․․
Որդին իր Մորը հոգով ու մարմնով ընդունեց երկնային թագավորության մեջ․․․
Նա այսօր էլ Քրիստասի հետ է և անբաժան է նրանից…
Տերն աշխարհը փրկում է իր Մոր հետ․․․
Տոնին օրհնվում է պտուղներից ազնվագույնը՝ խաղողը,
որպես ծնող գինու, որը խորհրդանշում է Աստվածամորը…
Սուրբ Կույսը միշտ բարեխոս է մեզ համար…
Տեր Հարություն քահանա Ավագյան
Հ.Գ.
Սիրելի՛ հավատացյալներ` 15․08.2021թ. ժամը 10:30֊ին Ավանի Սուրբ Աստվածածին Եկեղեցում կմատուցվի
Սբ. Պատարագ:
Մասնակցենք Սբ. Պատարագին ու հաղորդվենք Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Կենարար Մարմնով և Արյամբ ու հույսով աղոթենք Արցախի, Հայոց աշխարհի սահմանների անառիկության, պետականության ամրապնդման, երկրի անվտանգության, գերիների վերադարձի, վիրավորների ապաքինման, անհետ կորածների գտնվելու,բանակի հզորացման, մեր ազգի միաբանության, հոգևոր խաղաղության համար..․





