Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. 2022թ․ հոկտեմբերի 6-ին Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը Արցախի ղեկավարությանը մեղադրել է 2023-ին Արցախի պետականությունը լուծարելու մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողի հարցին՝ Արցախի ղեկավարությանը մեղադրեց 2023թ․սեպտեմբերին Արցախի պետականությանը լուծարելու և Արցախի տարածքը լքելու մեջ։ Ընդ որում՝ նա օգտագործեց ոչ թե Արցախ, այլ՝ Լեռնային Ղարաբաղ եզրույթը։Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն էր 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Հենց Նիկոլ Փաշինյանն էր 2018-ին հայտարարում , որ ինքը մանդատ չունի Արցախի հարցով բանակցելու համար, 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պոռում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։