Արեգակից հեռավորությամբ երկրորդ մոլորակի՝ Վեներայի վրա հայտնաբերվել է ֆոսֆին նյութը, որը շատ գիտնականներ անվանում են կենդանի օրգանիզմների գոյության հավանական ցուցիչ: Ըստ Astrobiology.com-ի՝ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական միությունը նախատեսում է այդ հայտնագործության մասին հայտնել մոտ ապագայում:
Ըստ հայտնագործության էությանը ծանոթ աղբյուրների, ֆոսֆինը հայտնաբերվել է մոլորակի մթնոլորտում, և դրա հայտնագործումը վկայում է այնտեղ առնվազն բարդ քիմիական պրոցեսների առկայության մասին, որոնք նախկինում հայտնի չէին: Այս մոլեկուլի առկայությունը պարզվել է Չիլիի լեռներում ALMA ռադիոաստղադիտարանի և Հավայան կղզիներում գտնվող Ջեյմս Քլարկ Մաքսվելի ինֆրակարմիր աստղադիտակի միջոցով: