Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է.Վարդան Ոսկանյան

Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողությունները միտված են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարվածներով ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին օդային ճանապարհով Բաքվին ռազմական օժանդակություն տրամադրելուց։

Այնպես որ, բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է։

Իրնագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: