Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 24–ին հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն:
«Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1585 աճյուն:
Որոնումները կշարունակվեն նաեւ առաջիկայում: Ուղղությունների եւ արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,– ասվում է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։