«Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ են փոխանցում մշտական ռեժիմով, օնլայն ռեժիմով, սա նորույթ չէ», հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Աղբյուրները Wall Street Journal-ին և Reuters-ին հայտնել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ հետախուզական տվյալներ, որոնք թույլ կտան նրան հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին առաջարկել է նմանատիպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Վաշինգտոնը վաղուց է հետախուզական տվյալներով կիսվում Կիևի հետ, սակայն, ինչպես նշում է Wall Street Journal-ը, Ուկրաինայի համար կարող է ավելի հեշտ դառնալ հատկապես նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին և էլեկտրակայաններին հարվածելը։ Սա վերաբերում է Ռուսաստանի խորքում հեռահար զենքի կիրառմամբ հարվածներին, որոնք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել էր Թրամփից անցյալ շաբաթ։
Պեսկովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Ուկրաինային «Tomahawk» հեռահար հրթիռներ մատակարարելու դեպքում, կարճ ասել է՝ «Համապատասխան կերպով»։





