Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Վանաձորի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա մեկ տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։