Վաղաժամ է խոսել Բաքվի կլիմայական գագաթաժողովին Հայաստանի մասնակցության մասին։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ներկա պահին այդ հարցի պատասխանը չունեմ։ Եթե այդպիսի զարգացումներ լինեն, դուք, բնականաբար, այդ մասին կիմանաք։ Ներկա պահին կարծում եմ, որ դեռ ժամանակը չէ խոսելու այդ մասին»,- ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ քաղաքական դաշտում շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին մասնակցելու թեման։