Ավտոմեքենաների տեխզննման գործընթացը կապված է գույքահարկ վճարելու հետ, այսինքն՝ եթե քաղաքացին գույքահարկի գծով պարտավորություն ունի, ապա մեքենան տեխզննում չի անցնում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հիշեցրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Օրենքն այնպես է ձևակերպված, որ քաղաքացին ստիպված է վճարել ոչ թե մինչ այդ կուտակած պարտքը, այլ նաև ընթացիկ տարվա պարտքը, իսկ ընթացիկ տարվա գույքահարկը օրենքով կարելի է վճարել մինչև այդ տարվա դեկտեմբեր։ Ստացվում է, որ տեխզննում անցկացնելու պրոցեսով մարդուն ստիպում ենք մի քանի ամիս շուտ վճարում կատարել։
Հիմա օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք, որ տեխզննման պրոցեսը պայմանավորված լինի նախորդ տարիների պարտքով, այսինքն՝ եթե քաղաքացին ավտոմեքենան տեխզննման տանելիս նայեն նախորդ տարիների պարտք կա՞, թե չկա, ըստ դրա գործեն։ Կառավարությունն իր հերթին առաջակում է դիտարկել գույքահարկը մաս-մաս վճարելու մեխանիզմ ներդնելու գաղափարը»,- ասաց Բաբկեն Թունյանը։