Կիրակի, 26 Հուլիս, 2026

Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ-ը կվճարի քաղաքացուն

Էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է.

«Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`

քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում.

գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում.

քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում:

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։

Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի»։