ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է միջկրոնական երկխոսությունը խթանելու բանաձեւ, որում սուրբ գրքերի ցանկացած պղծում խստորեն դատապարտվում է և համարվում միջազգային իրավունքի խախտում. հայտարարել է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբյակը։
Երկխոսության խթանմանը և ատելության խոսքին հակազդելուն ուղղված փաստաթուղթը ներառում էր այն ձևակերպումը, որ ՄԱԿ-ի երկրները «խստորեն դատապարտում են կրոնական հողի վրա մարդկանց դեմ հարձակումները, ինչպես նաև նմանատիպ գործողություններն՝ ուղղված նրանց կրոնական խորհրդանիշների, սուրբ գրքերի, տների, բիզնեսի, գույքի, դպրոցների, մշակութային կենտրոններին՝ խախտելով միջազգային իրավունքը»։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարի ներկայացուցիչը նշել է, որ Իսպանիան առաջարկել է բանաձեւից հանել միջազգային իրավունքի խախտման մասին խոսքերը, սակայն մյուս երկրները մերժել են այդ առաջարկը։
«Բանաձեւը հավանության է արժանացել կոնսենսուսով,- ասել է Կուբյակը,- առաջին անգամ ՄԱԿ-ի բանաձեւերի տեքստում ընդգրկվել է առանձին հղում կրոնական խորհրդանիշներին եւ սուրբ գրքերին»։